Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում»

«Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում»
24.04.2013 | 17:13

«Պետք է դատի տալ Թուրքիային»,-այսօր Ծիծեռնակաբերդում ասել է Ջավախքցի քաղաքական գործիչ Վահագն ՉԱԽԱԼՅԱՆԸ:

Նրա ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում: «Վրաստանում հասրակական կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր են սկսել կատարել: Վրաց հասարակության մտավորական հատվածը գիտակցում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտություն կա և եթե իրենց վերաբերմունքը հայերի և Հայաստանի նկատմամբ անկեղծ է և իրենք իսկապես ցանկանում են ռազմավարական համագործակցություն ունեննալ, պետք է ճանաչել ցեղասպանությունը»,-ասել է Չախալյանը: Նրա փոխանցմամբ, թեև Սաակաշվիլու ռեժիմը ֆինանսավորվում է թուրք-ադրբեջանական աղբյուրներից, բայց միևնույն է` Վրաստանում տրամադրությունները փոխվել են և շատերն են հասկանում, որ այդ քաղաքականությունը սխալ է:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ